Հայերին վիրավորելու համար ԱՄՆ պետդեպը քննադատել է Թուրքիայի նախագահին

Հայերին վիրավորելու համար ԱՄՆ պետդեպը քննադատել է Թուրքիայի նախագահին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմավարական հաղորդակցումների գծով գլխավոր խորհրդական Մարի Հարֆը սուր քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի հասցեին:

Նա մանավորապես քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը , որում վերջինս հայերի, համասեռամոլների և լրագրողներին հասցեին վիրավորանքներ էր հնչեցրել: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչն անհանգստացնող է որակել այն հանգամանքը, որ կառավարությունը սահմանափակում է երկրում մտքի ազատությունը:

«Կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին պահպանել ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ դատական համակարգի անկախությունը, խոսքի ազատությունը, մեդիա և տեղեկատվական հասանելիությունը»,-ասել է Մարի Հարֆը:

Թուրքական Haberler լրատվական կայքին հղումով Ermenihaber-ը գրում է՝ սպասվում է, որ Էրդողանն անպայման կարձագանքի ամերիկացի պաշտոնյայի այս հայտարարությանը:

Մայիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարություններին, ըստ որոնց Թուրքիայի ընդդիմությունը դաշինք է կազմել «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժման) հետ, ինչպես նաև կապեր ունի հայկական լոբբիի հետ:

«Այս պահին ընդդիմությունը կապեր ունի անջատողական կազմակերպությունների ու հայկական լոբբիի հետ: Այդ մասին մենք տեղեկություններ և նույնիսկ փաստեր ունենք»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը հաճախ է մեղադրում ընդդիմությանը «զուգահեռ կառույցի» ու հայկական լոբբինգի հետ համագործակցելու մեջ: Էրդողանի ելույթից օրեր առաջ էլ Դավութօղլուն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշին մեղադրել էր արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո հաշտության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ: Դավութօղլուն հայտարարել էր նաև, որ Դեմիրթաշը պետք է քուրդ ժողովրդին բացատրություն տա, թե հայկական սփյուռքի հետ ինչ սակարկումների մեջ է մտել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---