Մայիսին սնունդը ՀՀ-ում ապրիլի համեմատ մի փոքր էժանացել է, 2014-ի համեմատ` զգալի թանկացել

Մայիսին սնունդը ՀՀ-ում ապրիլի համեմատ մի փոքր էժանացել է, 2014-ի համեմատ` զգալի թանկացել

PanARMENIAN.Net - 2015-ի մայիսին պարենային ապրանքների գները Հայաստանում ապրիլի համեմատ նվազել են 1,2%, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Պարենային ապրանքների գնանկումը պայմանավորված էր հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, հավկիթի, շաքարի և կաթնամթերքի էժանացմամբ`8,6-1,2%:

Ընդ որում ընթացիկ տարվա մայիսին բանջարեղենի և կարտոֆիլի գներն ապրիլի համեմատ նվազել են 8,6%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 10%:

Հավկիթի գները, միջինը, երկրում 2015-ի մայիսին ընթացիկ տարվա ապրիլի համեմատ նվազել է 4,9%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 0,9%:

Շաքարի գները հաշվետու շրջանում նվազել են 2,2%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` աճել են 2,7%: 2015-ի մայիսին ապրիլի համեմատ կաթնամթերքի գների անկում գրանցվել է 1,2%, 2014-ի մայիսի համեմատ` 5,9% աճ: Մսամթերքը նախորդ ամսվա համեմատ էժանացել է 0,7%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 5,4%:

Ձկնաբուծական ապրանքները մայիսին նախորդ ամսվա համեմատ էժանացել են 0,4%, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 11,1%:

Բուսական և կենդանական ծագման յուղի գինը ապրիլի համեմատ նվազել է 0,3%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 0,5%:

Մրգի գները Հայաստանում մեկ ամսում աճել են 3,9%, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 24,2%:

Հրուշակեղենի գները մայիսին ապրիլի համեմատ աճել են 0,9%, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 18,6%, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Բացի այդ, ընթացիկ տարվա մայիսին ապրիլի համեմատ երկրում գրանցվել է գնաճ ոչ ալկոհոլային խմիչքների համար` 0,1%, հացամթերքի համար` 0,2%, ալկոհոլային խմիչքների և ծխախտի` 0,3% և այլ ապրանքներինը` 0,5%: Սուրճի, թեյի և կակաոյի գները հաշվետու ամսում չեն փոխվել:

Սպառողական գները Հայաստանում մայիսին նախորդ տարվա համեմատ նվազել են 0,5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` աճել են 5,1%:

Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2015-ի համար գրանցված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 4,1%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---