Լևոն Արոնյանը կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» գերմցաշարին 9 հունիսի 2015 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» (Norway Chess 2015) գերմրցաշարին, որը կանցկացվի հունիսի 15-26–ը Ստավանգերում: Ստավանգերի երրորդ գերմրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներ Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Խիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե–Լագրավը և Յոն Լյուդվիգ Համերը, հայտնում է armchess.am–ը։ Norway Chess 2013 գերմրցաշարին Արոնյանը հանդես է եկել անհաջող և զբաղեցրել նախավերջին ` իններորդ տեղը` տանելով մեկ հաղթանակ մրցաշարի ապագա հաղթող Սերգեյ Կարյակինի նկատմամբ, կրելով երկու պարտություն Ալեքսանդր Գրիշչուկից և Մագնուս Կառլսենից, ևս վեց պարտիա ավարտելով ոչ-ոքի։ Norway Chess 2014 գերմրցաշարին Արոնյանը զբաղեցրել է երկրորդ տեղը` տաս ուժեղագույն գրոսմայստերների շարքում: Մրցաշարի հաղթող է դարձել Մագնուս Կառլսենը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |