Աշոտյան. ՄՊՔ թեստերի միջոցով դիմորդները կարող են քննությունը հանձնել առանց կրկնուսույցի 9 հունիսի 2015 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ՄՊՔ թեստերը Հայաստանում այնքան են հեշտացված, որպեսզի դիմորդները կարողանան բուհ ընդունվել առանց կրկնուսույցների: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այսպիսի «հեշտացման» արդյունքում մեծանում է մրցութային բալը։ «Դրա հետ մեկտեղ քննություններն ավելի կանխատեսելի են դառնում, անցնում են դիմորդների համար առանց ավելորդ սթրեսների, կտրուկ նվազում են կոռուպցիոն ռիսկերը»,– ԵՊՀ–ի քննական կենտրոն այցի ժամանակ ասել է նախարարը, որտեղ անցել է պետական միասնական քննություն «Ֆիզիկա» առարկայից։ Դրան մասնակցել է 1860 դիմորդ Հայաստանից և ԼՂՀ–ից։
Newsarmenia.am-ը հաղորդում է՝ նա նաև նշել է, որ քննությունների կազմակերպման գործընթացը բավականին բարձր մակարդակի վրա է, և դրանք կանցնեն բացարձակ թափանցիկ։ «Քննական շրջանի սկզբից անցել է մեկ շաբաթ, և մենք ունենք պոտենցիալ երեք «պայթյունավտանգ» քննություն` հայոց լեզուն, որից հետո գրեթե միշտ լինում են դժգոհություններ, ինչպես նաև մաթեմատիկան և անգլերենը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է հենց այդ առարկաների վրա», – նշել է Աշոտյանը։ Նա հավելել է, որ հայոց լեզվի քննությունն արդեն անցել է առանց որևէ խնդրի:
«Վեց տարվա ընթացքում տարվել է մեծ աշխատանք, որպեսզի պետական քննությունները, որոնք ունեն համազգային նշանակություն, դառնան սովորական երևույթ», – նշել է նախարարը։ Պետական միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին հետևյալ առարկաներից` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)։ Հունիսի 5-ին` «Հայոց լեզու և գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 12-ին` «Օտար լեզու», հունիսի 16-ին «Մաթեմատիկա», հունիսի 19-ին «Քիմիա» և «Հայոց պատմություն», իսկ հունիսի 23-ին`քննությունների վերջին օրը, նշանակվել է քննություն «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայից։ ՄՊՔ հանձնելու համար գրանցվել է 11 հազար դիմորդ Հայաստանից և մոտ 800` ԼՂՀ–ից։ Երևանում և հանրապետության բոլոր մարզերում արդեն ձևավորվել է քննական 34 կենտրոն: Քննական թեստերը տպվել են Մեծ Բրիտանիայում և մինչև այսօր պահվում էին բանկերից մեկի սեյֆում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |