ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են 1 տարի մնալ Վրաստանում առանց մուտքի արտոնագրի

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են 1 տարի մնալ Վրաստանում առանց մուտքի արտոնագրի

PanARMENIAN.Net - 94 երկրների քաղաքացիներ կարող են առանց մուտքի արտոնագրի մեկնել Վրաստան և մնալ երկրում մեկ տարի, ասվում է երկրի կառավարության որոշման մեջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 9-ին:

Որոշոումն ընդունվել է հունիսի 5-ին, իսկ հունիսի 9-ին հրապարակվել է «Օրենսդրական լրատու» կայքում:

Նորամուծությունը վերաբերում է ԱՊՀ բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ, ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիներին: Ըստ նորմատիվ ակտի, ուժը կորցրած է համարվում 2014 թ. սեպտեմբերի 1-ի Վրաստանի կառավարության որոշումը, որով օտարերկրյա քաղաքացիների կացության ժամկետը Վրաստանում սահմանափակ էր, հայտնում է Sputnik-Գրուզիան:

Ըստ նախկին օրենքի նախատեսված էր բազմակի վիզաների տրամադրում 180-օրյա ժամկետով, որով իրավունք էր տրվում երկրում մնալ 90 oր ընդհանուր առմամբ` սա վերաբերում էր այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանը մուտքի արտոնագրի ռեժիմ ուներ:

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի, որը Վրաստանում գործում է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև «Վրաստանի կարևոր գործընկեր երկրների համար, որոնց հետ գործում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնություններ», նրանց քաղաքացիները կարող էին առանց մուտքի արտոնագրի Վրաստանում մնալ 90 օր կես տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---