Զինվորականների կենսաթոշակը հուլիսի 1-ից կբարձրանա

Զինվորականների կենսաթոշակը հուլիսի 1-ից կբարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 10-ի նիստի որոշմամբ զինվորականների կենսաթոշակները 2015 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարաված փոփոխությունների համաձայն՝ զինվորական կենսաթոշակի գծով 2015 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակի հիմնական չափը կկազմի 16000 դրամ՝ նախկին 14000 դրամի փոխարեն, իսկ զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 1500 դրամ՝ 1300 դրամի փոխարեն:

«Կենսաթոշակների շարունակական բարձրացումը գտնվում է կառավարության քաղաքականության գերակայությունների շրջանակներում և զինծառայողների կենսաթոշակն այս տարվա հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել միջինը 14 տոկոսով»,- նախարարի խոսքերըմեջբերում էPanorama.am-ը:

Սպայական անձնակազմի զինվորակաների կենսաթոշակը կկազմի 90 հազար դրամ նախկին 79.900 դրամի փոխարեն, սպայական անձնակազմի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 43.280 դրամ՝ 37.846 դրամի փոխարեն (աճը՝ 14.4%), սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40.852 դրամ՝ 35.728 դրամի փոխարեն (աճը՝ 14.3%), 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34.028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն, իսկ 3-րդ խմբի հաշմանդամներինը կկազմի 22.338 դրամ՝ 19.756 դրամի փոխարեն: Շարքային անձնակազմի (ԽՍՀՄ բանակի շարքային կազմ) 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 36.000 դրամ՝ 31.500 դրամի փոխարեն, շարքային անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 26.000 դրամ՝ 23.100 դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամներինը կկազմի 18.000 դրամ՝ 15.750 դրամի փոխարեն: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի հաշմանդամի համար կազմի 36000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18000 դրամ:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 24 հազար դրամ՝ 21.000 դրամի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80.000 դրամ:

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություններ սահմանել առաջնագծում ծառայող պայմանագրային զինծառայողների համար: Ըստ այդմ, զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի կրկնակի չափով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---