27 սեպտեմբերի 2006 - 19:19 AMT
Հայաստանը պատրաստ է ինտեգրմանը ՍՏՀԿ եւ ԱՊՀ երկրների ընդհանուր էներգետիկ համակարգ
ԱՊՀ երկրները պատրաստ են ռուսական գազի ներկրման երկարաժամկետ պայմանագրեր կնքել եւ տրամադրել իրենց տարանցիկ հանարվորությունները: Ելույթ ունենալով ՍՏՀԿ անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը Սոչիում` Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Լեւոն Շահվերդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է տարանցիկ երկիր դառնալ վառելիքաէնէերգետիկ ռեսուրսների փոխադրման համար: Բացի այդ, Հայաստանը պատրաստ է ինտեգրմանը Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության եւ ԱՊՀ երկրների ընդհանուր էներգետիկ համակարգ, հայտնում է Regnum-ը: