Android օգտատերերի համար Apple-ի երաժշտական ծառայությունն անվճար չի լինի

Android օգտատերերի համար Apple-ի երաժշտական ծառայությունն անվճար չի լինի

PanARMENIAN.Net - Նոր երաժշտական սթրիմինգային Apple Music ծառայությունն օրերս ներկայացվեց մշակողների Apple WWDC կոնֆերանսում: Ընկերությունների ղեկավարները հայտարարել են ծառայության բազմահարթակ բնույթի մասին` այն կաշխատի ինչպես Android-ի վրա, այնպես էլ Windows օպերացիոն համակարգերում: Սակայն Android-ի հարթակում հավելվածն անվճար չի լինի:

Անվճար վարկածը` Apple ID լոգինով, հասանելի է դարձնում օգտատերի համար երաժիշտների էջերը Connect-ում, թույլ է տալիս Beats 1 և ռադիոընկերություններ լսել վեց տրեկ բաց թողնելու հնարավորությամբ: Ծառայությունից լիարժեք օգտվելու համար օգտատերը պետք է բաժանորդագրվի 9,99 դոլարով: Android-ի օգտատերերի համար հասանելի կլինի միայն վճարովի տարբերակը:

Apple TV և Android-ում Apple Music-ը կհայտնվի 2015-ի աշնանը: Մյուս հարթակների համար ծառայությունը կգործարկվի 2015-ի հունիսի 30-ին:

Ծառայության կատալոգը ներառում է մոտ 30 մլն կոմպոզիցիա: Բացի այդ, Apple Music-ի շրջանակում օգտատերը կարող է երաժշտություն լսել սեփական iTunes գրադարանից: Ծառայությունում հասանելի է նորույթներով կամ օգտատերի ճաշակով կազմված երաժշտության «ցանկը»: Ծառայությունն ինտեգրված է նաև Siri ձայնային որոնման հետ․ օրինակ, օգտատերը կարող է խնդրել Apple Music-ին վերարտադրել նախորդ ամռան կոմպոզիցիաները կամ 1994 թ. դեկտեմբերին չարթերը գլխավորած երգը:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

Ընթերցեք նաև. Apple-ը կօգնի օգտատերերին Android-ից անցնել iOS-ի

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---