Twitter-ի ղեկավարը հրաժարական է տվել

Twitter-ի ղեկավարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Twitter սոցցանի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հրաժարական է տվել: Նա կհեռանա պաշտոնից հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը կզբաղվի ինտերնետ ռեսուրսի նոր ղեկավարի որոնումներով, Twitter-ը ժամանակավորապես կգլխավորի նրա համահիմնադիրներից մեկը` Ջեկ Դորսին:

«Ես չափազանց հպարտ եմ Twitter-ի թիմով և այն ամենով, ինչ այս թիմը իրագործել է ընկերությունում իմ վեց տարվա ընթացքում: Մենք գերազանց առաջնորդներ ունենք և թիրախների և գերակայությունների հստակ ռազմավարություն: Ջեկ Դորսիի թեկնածությունը շատ հարմար է Twitter-ը գլխավորելու համար անցումային շրջանում»,-ասել է Կոստոլոն:

Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---