
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Ջան-ջան ամսական» ծառայությունը և սակագնային պլանի ներսում մեկ ամիս շարունակ կատարելու անսահմանափակ զանգեր՝ վճարելով ֆիքսված գումար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *707*30# հրահանգը: Ակտիվացման արժեքը՝ 1000 դրամ/ամիս: Ծառայության գործողության ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում ժամկետն ավտոմատ երկարացվում է, հակառակ դեպքում՝ ծառայությունն ապաակտիվացվում է: «Ջան-ջան» ծառայության օգտվելու նոր տարբերակն առավել քան երբևէ մատչելի է դարձնում շփումը մարզերի բնակիչների միջև: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատարի համար առաջնահերթ է ոչ միայն մարզերի ամենահեռավոր բնակավայրերում հուսալի կապի ապահովումը, այլև մարզերի բնակիչների համար ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, «Ջան-ջան» ծառայությունից օգտվող բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում: