Բաքվում վթարի ենթարկված 15-ամյա լողորդուհին արհեստական կոմայի մեջ է13 հունիսի 2015 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ավստրիացի սինխրոն լողի մարզուհին, որը վթարի էր ենթարկվել Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկի շեմին, վիրահատվել է Ավստրիայում և արհեստական կոմայի մեջ մտցվել: Վրաերթը տեղի է ունեցել հունիսի 11-ին տեղի ժամանակով 8:30-ին: Ավստրիայի սինխրոն լողի հավաքականի անդամ երեք լողորդուհիները լրջորեն տուժել են Բաքվի Մարմնամարզիկների ավանի տարածքում: Աղջիկները քայլում էին մայթով, երբ նրանց վրաերթի ենթարկեց ավտոբուսը: «Մենք շոկի մեջ ենք և անմիջապես անհապաղ միջոցներ ձեռնարկեցինք»,-հայտարարել է Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պիտեր Մեննելը: 15-ամյա Սախինովիչը բազմակի կոտրվածքներ է ստացել, անհապաղ տեղափոխեվլ է Վիեննա, որտեղ էլ վիրահատվել է: Ըստ բժիշկների, ստացված վնասվածքները չեն սպառնում աղջկա կյանքին, հայտնում է Ռ-Սպորտը: Ադրբեջանի իշխանությունները կարգադրել են հետաքննել միջադեպը: Առաջին Եվրոպական խաղերը Բաքվում, դեռ չսկսված, արդեն գլխացավանք են դարձել ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների համար: Բաքվի կենտրոնում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել՝ կռվել են Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած մարզիկները: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, սկզբում լեզվակռիվ է սկսվել մարզիկների միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Իրավապահների միջամտությունից հետո միջադեպը հարթվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |