ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումն ամբողջ աշխարհում13 հունիսի 2015 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է: Ինչպես նշում է Interfax-ը, տեղի ունեցածը պայմանավորված է տեխնիկական անսարքություններով: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հաղորդագրությունում բացատրել է, որ անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը, հայտնում է Tert.am-ը: Չի բացառվում, որ հունիսի 9-ից հետո դիմում ներկայացրած անձինք բախվեն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումների խնդրին: Նման իրավիճար էր ստեղծվել նաև 2014-ի հուլիսին, երբ կրկին դադարեցվեց ԱՄՆ վիզաների տրամադրումը: Նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ էր արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել էին մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Խնդիրը գլոբալ էր և կախված չէր որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները հայտարարել էին, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի: Ավելի ուշ Պետդեպարտամենտում պարզաբանեցին, թե ինչով էին պայմանավորված անսարքությունները: Դա տվյալների մշակման համակարգի գլոբալ խնդիր էր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |