Ռոման Ամոյանը Բաքվում կպայքարի բրոնզի համար (թարմացված)

Ռոման Ամոյանը Բաքվում կպայքարի բրոնզի համար (թարմացված)

PanARMENIAN.Net - Բաքվում հունիսի 12-ին բացված առաջին Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանն առաջին հաղթանակն է գրանցել՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարում Ռոման Ամոյանն իր առաջին մենամարտում 6:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Ժոաու Կարվալյոյին, տեղեկացրել է Եվրոպական խաղերում հայկական պատվիրակության խոսնակ Կարեն Գիլոյանը։

«Ընդունեք շնորհավորանքներս: Առաջին հաղթանակն ունենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գիլոյանը։

Սակայն, հաջորդ մրցակցի՝ Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ մարտում Ամոյանը պարտվեց՝ զրկվելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից:

Ավելի ուշ պարզվեց՝ Ամոյանը երեկոյան կպայքարի ադրբեջանցի մարզիկի հետ բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեական ոճի մեր ըմբիշն այս իրավունքը վաստակել է դանիացի մարզիկի հետ գոտեմարտում հաղթելով 2:0 հաշվով. Ռոմանն աջ ձեռքի մատնեմատի կոտրվածք ունի:

Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։

Հայաստանի մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը հետևյալն է.

Թաեքվոնդո` Արման Երեմյան (80 կգ)` հունիսի 18-ին

Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ)՝ հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:

Սամբո՝ Տիգրան Կիրակոսյան (57 կգ), Աշոտ Դանիելյան (90 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ)՝ հունիսի 22-ին:

Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան (60 կգ), Դավիթ Նիկողոսյան (73 կգ), Ժաննա Ստանկևիչ (52կգ)՝ հունիսի 25-ին և 26-ին:

Բռնցքամարտ՝ Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52կգ), Արամ Ավագյան (56կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Առաջին մրցելույթները կկայանան հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին, եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին:

Ազատ ըմբշամարտ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ)` հունիսի 17-ին և 18-ին:

Հունահռոմեական ըմբշամարտ՝ Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ)` հունիսի 13-ին և 14-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---