Google-ը ներկայացրել է նոր տեսածառայություն գեյմերների համար

Google-ը ներկայացրել է նոր տեսածառայություն գեյմերների համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է հատուկ գեյմերների համար ստեղծված նոր տեսածառայություն` YouTube Gaming-ը: : Այն ներառում է բջջային հավելված և կայք, որոնք հեռարձակում են խաղի ընթացքն ուղիղ եթերում: Նոր ծառայությունը մտածված է որպես մրցակից Amazon ընկերության Twitch խաղերի տեսասթրիմինգին:

YouTube Gaming-ը կներառի առանձին էջեր` նվիրված ավելի քան 25 հազար խաղի: Բացի այդ, տեսահոսթինգի այս առանձին ալիքը լրացուցիչ էջեր կունենա, նվիրված թողարկողների և բովանդակության մյուս հեղինակներին: Օգտատերերը նաև իրազեկումներ կստանան նոր հեռարձակումների մեկնարկի մասին:

Թեև ծառայությունն արդեն ստեղծված է, նրա բովանդակությունը դեռ հասանելի չէ օգտատերերին: Նախատեսվում է, որ YouTube Gaming-ը կսկսի աշխատել ամռան ընթացքում:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Google-ը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---