ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար. Հանդիսությունները Բաքվում չպետք է ոչ ոքի մոլորեցնեն

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար. Հանդիսությունները Բաքվում չպետք է ոչ ոքի մոլորեցնեն

PanARMENIAN.Net - Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը ելույթ է ունեցել հայտարարությամբ, գրում է contact.az-ը:

Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկեցին Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

Քրիս Սմիթն իր ելույթում մասնավորապես ասել է. «Առաջիկա 17 օրերին Եվրոպայի հայացքը գամված է լինելու Բաքվին: Ցավալի է, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեն չի պահանջում ընդունող երկրի կառավարությունից լուրջ վերաբերվել մարդու իրավունքներին:

Գունեղ հանդիսությունները Բաքվում չպետք է ոչ ոքի մոլորեցնեն Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վատթարացման հարցում:

Վերջին 2 տարում կառավարությունը կտրուկ սահմանափակել է ԶԼՄ-ների ազատությունը, փակվեց «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն: Դա տեղի ունեցավ մի քանի ամիս տևած ճնշումներից հետո, որի նպատակն էր լռեցնել երկրում վերջին ազատ ԶԼՄ-ներից մեկը: Բանտում հայտնվեց այդ ռադիոյի մեկնաբան Խադիջա Իսմաիլովան շինծու քրեական մեղադրանքներով, ինչպես նաև բազում այլ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ ու հավատացյալներ, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներ:

Վերջերս Ադրբեջանում ԵԱՀԿ Նախագծերի համակարգողի գրասենյակի միակողմանի փակումը վկայում է ԵԱՀԿ առջև ստանձնած սեփական պարտավորությունները հիմնովին անտեսելու մասին»:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ է արել ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ: Ավելի վաղ գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---