Երևանում տնկված ծաղիկների թիվը 2015-ին կհասնի 2.2 միլիոնի

Երևանում տնկված ծաղիկների թիվը 2015-ին կհասնի 2.2 միլիոնի

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2015-ին իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի, որից 1 միլիոն 250 հազարն աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում:

Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար ծաղիկների մյուս քանակն ապահովել են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2015-ի ծաղկապատման հիմնական աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին:

Միաժամանակ շարունակվում է նաև սիզամարգերի թարմացման, ինչպես նաև նոր սիզամարգերի ստեղծման նպատակով Կոտայքի մարզից բուսահողի ներկրման գործընթացը: Նախատեսված 16.500 քմ բուսահողից արդեն ներկրվել է 7500 խմ-ն:

2014-ին Երևանում ծաղկապատման աշխատանքների արդյունքում, ընդհանուր առմամբ, ծաղկել է մոտ 2 մլն 400 հազար ծաղիկ: Արդյունքում 2014-ին մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կազմել է 7.5 հա: Երևանի կանաչապատման համար 2014-ին հատկացվել է մոտ 1.6 մլրդ դրամ, 2013-ին` մոտ 1,7 մլրդ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---