Հայազգի ըմբիշը Բաքվում ոսկի է նվաճել13 հունիսի 2015 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Եվրոպական խաղերի առաջին օրը Ռուսաստանը ներկայացնող հունահռոմեական 59 կգ քաշային ըմբիշ հայազգի Ստեփան Մարյանյանը ոսկի է նվաճել: Եզրափակչում նա գոտեմարտել է բելառուս Սոսլան Դաուրովի հետ ու 3:0 հաշվով առավելության հասել: Մինչև այդ, կիսաեզրափակչում Մարյանյանը պարտության է մատնել ադրբեջանցի Էլմար Մուխտարովին, դրանից առաջ էլ՝ Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանին: Վերջինս, ցավոք,բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել է ադրբեջանցի Մուխտարովին, իսկ մինչև այդ՝ ոսկի նվաճած Մարյանյանին՝ դուրս մանլով ոսկու համար պայքարից: Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։ Հայաստանի մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը հետևյալն է. Թաեքվոնդո` Արման Երեմյան (80 կգ)` հունիսի 18-ին Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ)՝ հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին: Սամբո՝ Տիգրան Կիրակոսյան (57 կգ), Աշոտ Դանիելյան (90 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ)՝ հունիսի 22-ին: Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան (60 կգ), Դավիթ Նիկողոսյան (73 կգ), Ժաննա Ստանկևիչ (52կգ)՝ հունիսի 25-ին և 26-ին: Բռնցքամարտ՝ Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52կգ), Արամ Ավագյան (56կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Առաջին մրցելույթները կկայանան հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին, եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին: Ազատ ըմբշամարտ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ)` հունիսի 17-ին և 18-ին: Հունահռոմեական ըմբշամարտ՝ Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ)` հունիսի 13-ին և 14-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |