15 հունիսի 2015 - 13:20 AMT
Աղբյուր. Apple-ը սեպտեմբերին կներկայացնի վեցերորդ սերնդի iPod-ը

Apple ընկերության iPod Touch մուլտիմեդիա նվագարկիչը կներկայացվի 2015-ի սեպտեմբերին նոր iPhone-ների շնորհանդեսի ժամանակ: Ըստ աղբյուրների, նոր գաջեթը կարժենա 250-300 դոլար, քանի որ առաջարկվելու է մի քանի տարբերակով:

Ըստ աղբյուրների հաղորդագրությունների, նոր iPod Touch-ը գերբարձր հստակության 4,7-և 5,5-դյույմանոց Retina Display էկրան և iOS 9 օպերացիոն համակարգ ունի: Գաջեթի հիմքում Apple A9 պրոցեսորն է, 1 ԳԲ օպերատիվ հիշողությունն ու MicroSD-սլոթ ներկառուցված հիշողությունը մինչև 128 ԳԲ ընդլայնելու համար: Հայտարարվում է բարձր ամրության, ջրամեկուսիչ հատկությունների ու խազերի հանդեպ կայունության մասին: Հայտնի է նաև, որ այն աջակցում է Apple Pay բջջային վճարումների համակարգին:

Ակնկալվում է, որ նոր սերնդի Apple iPod Touch-ը մանրածախ առևտրում կհայտնվի 2015 թ. հոկտեմբերից ոչ ուշ: Apple iPod Touch-ի հինգերորդ սերունդը թողարկվել է 2012 թ.: Ուստի նոր նվագարկիչի սպասումները միանգամայն արդարացված են:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

Ընթերցեք նաև. Spotify-ին չի մտահոգում Apple-ի հետ մրցակցությունը