Գյումրիում ռուս զինծառայողի սպանություն. Նրա ծառայակիցը խոստովանել է սպանության փաստը

Գյումրիում ռուս զինծառայողի սպանություն. Նրա ծառայակիցը խոստովանել է սպանության փաստը

PanARMENIAN.Net - Գյումրիում հունիսի 15-ին հայտնաբերվել է 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովի դին, հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Ռուսական ռազմակայանի զինծառայողը խոստովանել է ծառայակցին սպանելու փաստը, հայտնել է Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը:

«Ըստ նախնական տեղեկությունների, զինծառայողի մահվան պատճառ է դարձել կենցաղային վեճը ծառայակցի հետ, որն այժմ ձերբակալված է և խոստովանական ցուցմունքներ է տալիս», հայտնել է մամուլի ծառայությունը, տեղեկակցնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նովիկովի դին հայտնաբերվել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում, զինծառայողի մարմնին հայտնաբերվել են կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները, հայտնել է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---