Աղբյուր. Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում16 հունիսի 2015 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը գլխավոր դերերը կկատարեն ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» (The Promise) դրամայում, հայտնում է Entertainment Weekly-ն The Wrap-ի վրա հղումով: Ֆիլմը կպատմի ամերիկացի լրագրողի (Բեյլ) ողբերգական սիրո պատմությունը Օսմանյան կայսրության փլուզման ֆոնին: Այզեկը կմարմնավորի ուսանող բժշկի կերպարը Մերձավոր Արևելքից: Ինչպես հայտնում է Showbiz 411-ը, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ստեղծումը ֆինանսավորում է հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը: Նախորդ աղբյուրներում ևս հիշատակվում է Ցեղասպանության փաստն ու Օսմանյան Թուրքիայի պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում, թեև սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում: Սցենարը գրել է «Գեյշայի հուշերի» հեղինակ Ռոբին Սվիքորդը: Թերի Ջորջը, որը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով, հանդես կգա որպես ռեժիսոր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |