Հայաստանը դրական է գնահատում Եվրախորհրդարանի որոշումը Թուրքիայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանը դրական է գնահատում քվեարկության արդյունքները Եվրախորհրդարանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պարտադիր ճանաչման վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, «նախապայմանի» հանումը չի անդրադառնում այդ հարցում Եվրամիության անդամ երկրներում տարածված ընդհանուր միտումների վրա: «Եվրախորհրդարանի որոշումը լուրջ քաղաքական փաստաթուղթ է: Այն կարեւոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ ցանկացած այլ երկրի համար: Իրականում Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու համար պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ բացել հայ-թուրքական սահմանը: Հայաստանի համար տվայլ որոշման հետեւանքները դրական են»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---