Ամերիաբանկը «Բանկինգ անհավանական իրավիճակներում» խորագրով լուսանկարների մրցույթ է հայտարարում

Ամերիաբանկը «Բանկինգ անհավանական իրավիճակներում» խորագրով լուսանկարների մրցույթ է հայտարարում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Հեռակառավարման բանկային համակարգերի արշավի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Բանկինգ անհավանական իրավիճակներում» խորագրով` կարևորելով յուրաքանչյուրիս կյանքում բանկային գործառնությունների, հատկապես հեռակառավարման բանկային համակարգերի դերն ու նշանակությունը:

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է www.facebook.com սոցիալական կայքում գրանցված Բանկի պաշտոնական էջին անձնական նամակով ուղարկել մեկից հինգ հատ՝ մինչև 5MB ծավալ ունեցող լուսանկար, որոնք համապատասխանում են մրցույթի պայմաններին: Լուսանկարը պետք է ներկայացնի ուղարկողի կողմից իրականացված ինչպես հեղինակի, այնպես էլ երրորդ անձի լուսանկար կամ պատկեր կամ որևէ իրավիճակ: Ընդ որում, կարելի է ներկայացնել թե' մասնագիտական, թե' սիրողական լուսանկար, որը լավագույնս կարտացոլի «բանկինգ անհավանական իրավիճակներում» գաղափարը։ Լուսանկարում պարտադիր պետք է առկա լինի բանկինգի իրականացման համար օգտագործվող սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած ցանկացած անձ, ով ցանկանում է հանդես գալ հետաքրքիր, օրիգինալ ու ոչ ստանդարտ լուսանկարներով:

Մրցույթի արդյունքներով կընտրվեն լավագույն 20 լուսանկարները, որոնցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայն հավաքածները, ընդ որում մեկ Like-ը համարվում է մեկ ձայն, իսկ մնացած 10-ը կընտրվեն Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Այնուհետև համակցված քվեարկության արդյունքում լավագույն 20 լուսանկարներից երկու հաղթողները կընտրվեն Բանկի համապատասխան ղեկավարների կազմից և Բանկի աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի անմիջական քվեարկության արդյունքերով՝ առավելագույն ձայն հավաքելով:

Մրցույթը բաց է լուսանկարներ ներկայացնելու համար մինչև հուլիսի 2-ը (ժամը՝ 24:00-ն) ներառյալ: Մասնակիցները կարող են շարունակել Like-եր հավաքել մինչև հուլիսի 9-ը (ժամը՝ 24:00-ն):

Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն Բանկի ինտերնետային կայքում (www.ameriabank.am) Մրցույթի պայմաններով նախատեսված լուսանկարներ ներկայացնելու և Like-եր հավաքելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից մեկ աշխատանքային շաբաթ հետո։

Մրցույթի երկու հաղթողները որպես մրցանակ կստանան GoPro Hero 4 Silver խցիկներ:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացել մի շարք հեռակառավարման բանկային համակարգեր՝ ընձեռելով հնարավորություն իրականացնել բանկային գործառնություններ առանց Բանկ այցելելու: Այդ ծառայությունների թվում են՝ Ameria Online Banking համակարգը, Ameria Mobile Banking հավելվածը, Ameria Phone Banking ծառայությունը, Կանխիկի մուտքագրման սարքերը: Ծառայությունների ցանկը շարունակում է ընդլայնվել և շուտով հաճախորդներին կներկայացվեն նոր առաջարկներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---