Numbeo. Կյանքի որակի վարկանիշային ցանկում Հայաստանը 60-րդն է

Numbeo. Կյանքի որակի վարկանիշային ցանկում Հայաստանը 60-րդն է

PanARMENIAN.Net - Ըստ Numbeo միջազգային պորտալի տվյալների՝ Հայաստանը կյանքի որակի վարկանշային ցանկում 60-րդ տեղում է: Ցանկի առաջատարը Շվեցարիան է:

Numbeo-ի վարկանիշային ցանկի երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան, երրորդը՝ Շվեդիան: Թոփ տասնյակում են նաև ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան:

Ռուսաստանը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը, Բելառուսը՝ 54-րդ, Թուրքիան՝ 50-րդ, իսկ Իրանը՝ 80-րդ տեղը:

Ցանկում ներառված 86 երկրի շարքում վերջին տեղում Վենեսուելան է:

Numbeo-ն կյանքի որակի իր վարկանշային ցանկը հրապարակում է 2012-ից: Այս տարի վարկանիշում առաջին անգամ ներառվել է Հայաստանը:

Numbeo-ն աշխարհում քաղաքներին և երկրների նվիրված՝ օգտատերերի կոնտենտի ամենախոշոր բազան է: Տվյալները հավաքագրվել են համացանցում անցկացված հետազոտությունների օգնությամբ՝ առանց պաշտոնական կառավարական զեկույցների օգտագործման: Կյանքի որակի ինդեքսը որոշվում է մի քանի չափանիշներով, այդ թվում՝ էկոլոգիական և անվտանգության մակարդակներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---