98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը16 հունիսի 2015 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին՝ Լոս Անջելեսում, 98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, հայտարարել է MGM Resorts International ընկերության խոսնակ Քլարկ Դյումոնթը, գրում է Bloomberg-ը: Մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Քըրքորյանն ամերիկահայ միլիարդատեր էր, գործարար, բարերար. «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենը։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Ամերիկյան հեղինակավոր Forbes-ի համաձայն, 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր $15 միլլիարդի, բացի այդ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը։ 2004-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար միլիարդատիրոջը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում է շնորհվել՝ Հայաստանի ազգային հերոս։ Մինչև 1935-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։ Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր $151 միլիոն է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ $21 միլիոն՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Photo: AP Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |