Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը

PanARMENIAN.Net - Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը մահացել է Անկարայի հիվանդանոցում 91 տարեկան հասակում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Անատոլիական գործակալության վրա հղումով:

Քաղաքական գործիչն արդեն մոտ մեկ ամիս է հիվանդանոցում էր, որտեղ շնչուղիների բորբոքման հետ կապված բուժում էր անցնում: Հուլիսի 16-ին նրա վիճակը կտրուկ վատթարացավ, նա վախճանվեց տեղի ժամանակով ժամը 02:45-ին:

Սուլեյման Դեմիրելը 5 անգամ Թուրքիայի վարչապետ է նշանակվել 1965-1993 թթ.: Իսկ 1993-2000 թ. զբաղեցրել է նախագահի պաշտոնը:

Դեմիրելի օրոք ակտիվ զարգացում ստացան ռազմական և ռամատեխնիկական կապերը Ռուսաստանի հետ: Դրանք նոր խթան ստացան 1992 թ. մայիսի 25-ին Մոսկվա կատարած նրա այցից հետո, երբ համաձայնություն ձեռք բերվեց ՌԴ կողմից Թուրքիային մոտ 300 մլն դոլարի զենք ու ռազմատեխնիկա վաճառելու մասին: 1993 թվականից Թուրքիայի հետ պայմանագիր կնքվեց ավելի քան 250 մլն դոլարի զենքի ու սպառազինության առաքումների մասին:

Ինչպես նշում են թուրք մեկնաբանները, Դեմիրելը մեծ հեղինակություն էր վայելում երկրում: Նա հայտնի է տնտեսական բարեփոխումներով, որոնք թույլ տվեցին Թուրքիայի ինդուստրիալիզացիայի ուղին բռնել: Շատերը Թուրքիայում նրան «փրկիչ հայր են» համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---