29 սեպտեմբերի 2006 - 16:02 AMT
Ֆրանսիական կուսակցությունն առաջարկում է 45 հազար եվրո տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար
Ֆրանսիական սոցիալիստական կուսակցությունը երկրի խորհրդարանի օրակարգում է ընդգրկել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Ըստ օրինագծի, որը քննարկման կդրվի հոկտեմբերի 12-ին, Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվի 45 հազար եվրո տուգանք, հաղորդում է Cihan գործակալությունը:

Նշենք, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը Ֆրանսիայի Սենատն ընդունել է 2001 թվականին: Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում բնաջնջվել է շուրջ 1,5 մլն հայ: Թուրքիան մերժում է այդ փաստը եւ պնդում է, որ զոհվել է 200 հազար հոգի` բռնագաղթի ժամանակ սովից, հիվանդություններից եւ ցրտից: