1 մլրդ 540 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման առաջին փուլին18 հունիսի 2015 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Արցախի հետ կապող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից 1 մլրդ 540 մլն դրամ է հատկացրել տրանսպորտի և կապի նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի հունիսի 18-ի նիստում: Նշված գումարը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրի հիման վրա: 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) երկրորդ ռազմավարական մայրուղու շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը, որի վերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին, Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։ Այն ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: Մայրուղու վերակառուցմանը բյուջեով նախատեսված է հատկացնել մոտ 9 մլրդ դրամ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |