29 սեպտեմբերի 2006 - 17:48 AMT
Հոկտեմբերի 10-ից 13-ը Կրասնոյարսկի շրջանում կանցնի «Հայաստանի օրերը Սիբիրում» խորհրդաժողովը
Հոկտեմբերի 10-ից 13-ը Կրասնոյարսկի «Սիբիր» Միջազգային Ցուցադրական-գործնական կենտրոնում կանցնի «Հայաստանի օրերը Սիբիրում» խորհրդաժողովը: Հայաստանի պատվիրակությունը կայցելի Կրասնոյարսկ տնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնման համար: Տարածաշրջանի մայրաքաղաք կայցել են կառավարության անդամներ, հայկական խոշոր քաղաքների ղեկավարներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչներ: Ինչպես հայտնել են «Սիբիր» ՄՑԳԿ մամլո ծառայությունում, խորհրդաժողովին կկազմակերպվեն կլոր սեղաններ ալյումինային, քիմիական, անտառային, անվադողային արդյունաբերության հարցերի շուրջ: Բացի այդ, խորհրդաժողովի շրջանակներում կանցկացվի ցուցահանդես, որտեղ հայկական կողմը կներկայացնի իր ալկոհոլային, սննդի, տեքստիլ արտադրությունը, ինչպես նաեւ ազգային արհեստի առարկաներ:
Բացի այդ Կրասնոյարսկի շրջանի եւ Հայաստանի խոշորագույն գործարանները կկարողանան ծանոթանալ նոր բիզնես-գործընկերների հետ, խորհրդաժողովի այցելուներին սպասվում է մշակութային ծրագիր եւս` Հայաստանի հայտնի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ, հայտնում է «Անկախ լրատվական գործակալությունը»: