19 հունիսի 2015 - 13:57 AMT
ԶԼՄ-ներ. ՀՀ-Իրան եկաթուղու կառուցմամբ Երևանը պատուհան կբացի դեպի Պարսից ծոց

Երկաթգիծը Հայաստանի և Իրանի միջև կկառուցվի: Այդ են վկայում մի շարք պաշտոնատար անձանց հայտարարությունները: Այս անգամ հիմնական շեշտը դրվում է աշխարհաքաղաքական շահերի, ոչ թե այն հաշավարկները թե երբ ճանապարհի ծախսերը կփակվեն: Գուցե հայ-իրանական երկաթուղու կառուցման նախագիծը մեկնարկի արդեն այս տարի, գրում է նա «Նեզավիսիմայա գազետան»:

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Ֆարս» գործակալությանն ասել է. Թեհրանը Հայաստանի հետ սահմանին 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ճանապարհ կկառուցի: Նա հիշեցրել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից մինչև Մեղրի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է կապել Պարսից ծոցի տարածաշրջանը Սև ծովի հետ: Այդ նախագիծը նախատեսում է մասշտաբային տերմինալի կառուցում: Թումանյանը նշել է, որ Պարսից ծոց դուրս գալը դեռ վաղուց հետաքրքրել է Ռուսաստանին, իսկ այժմ՝ նաև ողջ Եվրասիական տնտեսական միությանը, գրում է Tert.am-ը:

Նախագծի իրագործումը ոչ միայն դրական կանդրադառնա հայ-իրանական առևտրային հարաբերությունների վրա, այլ նաև կընդլայնի Իրանի կապերը ԵՏՄ երկրների հետ: Իրանում ՀՀ դեսպանը դժվարացել է կոնկրետ ժամկետներ նշել` ասելով, որ շինարարությունը սկսելու համար լուրջ ներդրումներ են պետք: «Իրանը դեռ պատժամիջոցների տակ է, դա դժվարացնում է նախագծի ֆինանսավորումը, առավել ևս նման բարդ կառույցի»,-ասել է նա` հավելելով, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան:

Երևանի դիրքորոշումը հասկանալի է` դեպի Իրան երկաթուղային ճանապարհը Երևանին օդի պես անհրաժեշտ է և պատահական չէ, որ երկաթգծի կառուցման ծրագիրը Հայաստանում առաջնահերթություն է։ Երևանը չինական ընկերությունների մասնակցության հույսեր ունի, մեծ հույսեր են կապվում նաև Ռուսաստանի հետ:

Չնայած դրան՝ վերջերս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը Հայաստանի համար սառը ցնցուղ է դարձել: Նա հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծման ծրագիրը ոչ մի արդյունավետություն չունի: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես դեպի հարևանի տուն»,- հայտարարել էր նա: Նրա խոսքերից հետևում էր, որ տնտեսական շահ դեռ չկա, և դրան հասնել այն պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը, բավական դժվար է:

Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը «շտկել» է Յակունինի հայտարարությունը և ընդգծել, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթուղային գծի կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»: Հստակեցված դիրքորոշումը կայանում է նրանում, որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար պատրաստ է իրանահայկական ճանապարհի կառուցման նախագծի իրականացմանը, բայց՝ պետական աջակցությամբ:

EUDaily-ն մեջբերում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքը, ով նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել «Մոսկվայում ինչ-որ լուրջ խոսակցությամբ» և հայկական կողմի չթուլացող ճնշմամբ: EUDaily-ն հիշեցնում է նաև այս ամենին նախորդած «Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հայտարարությունը, ով չի բացառել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարող է սկսվել 2015 թվականի կեսից: