Intel-ը մտադիր է «խելացի» ակնոցների արտադրություն սկսել

Intel-ը մտադիր է «խելացի» ակնոցների արտադրություն սկսել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Intel-ը, որը միկրոպրոցեսորների արտադրությամբ է զբաղվում, ձեռք է բերել Recon ընկերությունը, որը զբաղվում է այսպես կոչված «խելացի» ակնոցների արտադրությամբ մարզիկների և այլոց համար:

Նման ակնոցներն օգտագործում են համալրված իրականության տեխնոլոգիան, որը մարդու տեսադաշտ է ներմուծում լրացուցիչ վիզուալ տվյալներ` նպատակ ունենալով համալրել տվյալները շրջակա միջավայրի մասին և բարելավել տեղեկատվության ընկալումը: Այլ կերպ ասած, համակարգիչը համադրում է արհեստական վիզուալ օբյեկտներն իրական շրջակա միջավայրի հետ` հնարավորություն տալով ստանալ լիարժեք կամ կողմնակի տեղեկություններ:

Ինչպես հայտնել են Intel-ում, Recon-ը կշարունակի աշխատել և սարքեր թողարկել այս բրենդով առանց փոփոխությունների: Ընդ որում Recon-ի մշակողների թիմը կհամագործակցի նաև Intel New Devices-ի մասնագետների հետ և սարքեր կստեղծի սպառողների լայն շրջանակի և շուկայի տարբեր հատվածների համար:

Intel-ում ասել են նաև, որ արդեն մի քանի կարևոր քայլ են կատարել այդ շուկայում. ավելի վաղ ընկերությունը հրապարակեց Intel Curie model փոքր սարք արտադրելու ծրագրի մասին, որն օգտագործում է system-on-chip տեխնոլոգիան, ինչպես նաև հայտարարել է ակնոց արտադրող Luxxoticа ընկերության և նրան պատկանող Oakley բրենդի հետ գործակցության պլանների մասին «խելացի» ակնոցների արտադրության ասպարեզում: Ընկերությունը նաև մտադիր է «խելացի» ակնոցներ արտադրել TAG Heuer և Google-ի հետ:

Intel Corporation-ը ամերիկյան կորպորացիա է, որն արտադրում է էլեկտրոնային սարքերի և համակարգչային բաղադրիչների լայն շրջանակ, ներառյալ միկրոպրոցեսորներ, չիփսեթեր: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլառա քաղաքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---