29 սեպտեմբերի 2006 - 19:16 AMT
ՀԱՊԿ երկրները կոչ են անում Վրաստանի իշխանություններին ազատել ռուս զինվորականներին
Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները կոչ են անում Վրաստանի իշխանություններին ազատել ռուս զինվորականներին, ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ: Խորհրդատվությունների արդյունքների հիման վրա կազմակերպության լիիրավ ներկայացուիցչներն «անհանգստություն են հայտնել անկանխատեսելի հետեւանքների կապակցությամբ, որոնց կարող է բերել ստեղծված իրավիճակը», ինչպես նաեւ «վրացական կողմին կոչ են արել հավասարակշռված մոտեցում ցուցաբերել ստեղծված խնդիրների կարգավորման նկատմամբ եւ հանդես են եկել Վրաստանում ռուսական զինվորականների ազատագրման համար», հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: