29 սեպտեմբերի 2006 - 19:36 AMT
Ռուսական ռազմակայանները Վրաստանից կարող են էվակուացվել Ռուսաստան եւ Հայաստան
Վրաստանից ՌԴ քաղաքացիների էվակուացումը կարող է ազդել նաեւ ռուսական ռազմակայնների վրա, որ տեղակայված են երկրի տարածքում, ուրբաթ օրը հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը Մոսկվայում: «Բաթումի ռազմակայանցի այդպիսի էվակուացիան ծրագրվում է ծովով իրականացնել դեպի Ռուսաստան, իսկ Ախալքալաքից` ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա ընդգծել է, որ «խոսքը մարդկանց, եւ ոչ թե տեխնիկայի էվակուացման մասին է»: «Եւ առաջին հերթին, զինվորականների ընտանիքներ հետ կկանչվեն եւ այն զինվորականները, ում ծառայությունն անպայման չէ: Ընդ որում, կայաններում կմնա անձնական կազմի անհրաժեշտ քանակություն կայանի տարածքի, զինամթերքի եւ տեխնիկայի պաշտպանության համար»,- նշել է գործակալության զրուցակիցը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նշենք, որ Թբիլիսիից ռուսական կազմակերպությունների աշխատակիցների ընտանիքներով ՌԴ ԱԻՆ ինքնաթիռներն են արդեն թռել: