29 սեպտեմբերի 2006 - 19:42 AMT
ԵՄ հանձնակատարը կժամանի Անկարա Թուրքիայի առաջխաղացման ձգտմանն աջակցելու համար
Հոկտեմբերի 2-ին Անկարա է ժամանում ընդլայնման հարցով ԵՄ հանձնակատար Օլլի Րենը, որպեսզի աջակցի «թուրք պաշտոնյաների ձգտմանը բարեփոխումների իրականացման առաջխաղաղման հարցում մինչեւ Եվրահանձնախմբի զեկույցը», որը պետք է ներկայացվի հոկտեմբերի 8-ին: Այցի ընթացքում Րենը պատրաստվում է հանդիպել ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք «կարեւոր դեր են խաղում զեկույցի վերջնական տարբերակի համար»: Նա նաեւ կմասնակցի «Եվրոպական հասարակական մոդել» կոնֆերանսին, որը կկայանա հոկտեմբերի 3-ին: Ծրագրված է նաեւ Եվրամիության հանձնակատարի հանդիպումը Թուրքիայի արտոգրծնախարար Աբդուլահ Գյուլի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Օլլի Րենը ընդգծել է, որ Թուրքիայի ՔՕ 301 հակասական հոդվածը բացասական ազդեցություն կունենա Եվրահանձնաժողովի զեկույցի վրա եւ թուրքական կառավրությունից պահանջել է կամ փոփոխել, կամ էլ վերացնել այն: «Չնայած Էլիֆ Շաֆակի արդարացմանը, խոսքի ազատությունը Թուրքիայում մնում է սպառնալիքի տակ: Միայն այդպիսի գործընթացների գոյությունն ահավոր էֆեկտ է ունենում լրագրողների, գրողների եւ հասարակական գործիչների համար»,- հայտարարել է Օլլի Րենը, հայտնում է ABHaber-ը: