29 սեպտեմբերի 2006 - 19:55 AMT
ՆԱՏՕ-Վրաստան երկխոսության ակտիվացումը կարող է բացասաբար ազդել Կովկասի իրավիճակի վրա
Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը այսօր Սլովենիայում անցնող Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ոչ պաշտոնական նիստի ժամանակ անհանգստություն է արտահայտել Վրաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունների կապակցությամբ: Անցյալ շաբաթ հնչեցրած Թբիլիսիի հետ համագործոկցությունն ընդլայնելու Դաշինքի որոշումը ռուսական պաշտպանության գերատեսչության ղեկավարը համեմատել է «սառը պատերազմի քաղաքկանությանը վերադառնալու հետ», որը կարոզ է բացասական ազդեցություն ունենալ Կովկասի կայունության համար: Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանը դիտարկում է Վրաստանի հետ սահմանում երկու դիվիզիայի չափով հավելյալ ռազմական կոնտինգենտի տեղակայման հնարավորությունը Ռուսաստանի անվտանգության ապահովման համար Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու դեպքում, հայտնում է Associated Press-ը:

Նշենք, որ 2006 թվականի սեպտեմբերի 21-ին ՆԱՏՕ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ Նյու-Յորքում, դաշինքի գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է Վրաստանի հետ երկխոսության ակտիվացման որոշման մասին:

Պաշտոնական անձինք պնդում են, որ դա չի երաշխավորում Թբիլիսիի անդամությունը դաշինքում, այլ միայն նշանակում է, որ դաշինքի 26 անդամ երկրները ակտիվորեն կօգնեն կովկասյան պետությանը ժողովդրավարական եւ այլ բարեփոխումներ անցկացնելու հարցում, որոնք անհրաժեշտ են անդամակցության համար: Ս. Իվանովի կարծիքով, այս քայլի հետեւանք կդառնա Վրաստանում հակառուսական տրամադրությունների մեծացումը, որը նա անվանեց «բանդիտական ռեժիմ», հայտնում է ՌԲԿ-ն: