Հյուսիսային Կորեան հանել է ինտերնետի արգելքն արտասահմանցի զբոսաշրջիկների համար

Հյուսիսային Կորեան հանել է ինտերնետի արգելքն արտասահմանցի զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - 3G-ինտերնետը Հյուսիսային Կորեայում արտասահմանցի զբոսաշրջիկների համար դադարեց աշխատել հունիսի 19-ին: Տեղի օպերատոր Koryolink-ը կարճ հաղորդագրություններ ուղարկեց հաճախորդներին, որտեղ չէր նշվում ծառայությունների մատուցման վերականգնման ժամկետը, իսկ որպես պատճառ նշված էին տեխնիկական պատճառները: Սակայն հունիսի 22-ին համացանցն արդեն հասանելի էր:

Փորձագետները չեն բացառում, որ բջջային ինտերնետի խափանումները Հյուսիսային Կորեայում կարող էին կապված լինել հունիսի 11-ին Փհենյանի կենտրոնում Koryo հյուրանոցում տեղի ունեցած մեծ հրդեհի հետ: Ենթադրվում է, որ համացանցը անջատված էր «տեղեկատվական շրջափակման» արդյունքում. զբոսաշրջիկները սկսել էին սոցցանցերում հրդեհից լուսանկարներ տեղադրել:

Հյուսիսային Կորեայում հասանելիությունը ինտերնետին սահմանափակ է: Համացանցից կարող են օգտվել մի շարք կազմակերպություններ, որոնք պետք է դրա համար պաշտոնական թույլտվություն ստանան: 2013 թ. դրությամբ ցանց դուրս եկող IP-ների քանակը մոտ 1200 էր: Ինտերնետը հասանելի էր կուսակցական գործիչներին, արտաքին աշխարհի համար Չուչխեն քարոզողներին, ԱԳՆ-ին, օտարերկրյա ներկայացուցիչներին, որոշ գիտատեխնիկական կազմակերպություններին, այդ թվում Կորեայի համակարգչային կենտրոնին, արտաքին քաղաքական գործունեության սուբյեկտներին` ներառյալ համատեղ ձեռնարկություններն ու արտադրությունները, որոնց ապրանքներն արտահանվում են, ինչպես նաև որոշ համալսարաններ ու անվտանգության ծառայությունը: Ինտերնետից օգտվելու թույլտվություն ունեցող հաստատությունների ցանկը հաստատվում և վերանայվում է անձամբ Կիմ Չեն Ինի կողմից: Այդ կազմակերպություններում համացանցին միացած համակարգիչները դրված են հատուկ սենյակներում, որտեղ կարելի է մուտք գործել միայն հատուկ անցագրի առկայության դեպքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---