Թուրքիայում վերակառուցում են Ադանայի Սև եկեղեցին ու Ֆեքե ամրոցը

Թուրքիայում վերակառուցում են Ադանայի Սև եկեղեցին ու Ֆեքե ամրոցը

PanARMENIAN.Net - Թուրքիայում վերակառուցվում են Կիլիկյան Հայաստանի տարածքում՝ Ադանայում գտնվող Սև եկեղեցին (Kara Kilise) և Ֆեքե ամրոցը: Թուրքական Milliyet պարբերականի վկայությամբ՝ վերակառուցման աշխատանքները գրեթե ավարտված են:

Ադանայի Սյուլեմիշլի շրջանի թաղապետ Հասան Գեզերը տեղեկացրել է, որ վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ: Գեզերը նշել է, որ վերջին շրջանում տեղացի և օտարազգի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում դեպի եկեղեցի և ամրոց: Նրա կարծիքով զբոսաշրջիկների թիվը կաճի, եթե հյուրընկալելու համար համապատասխան կառույցներ լինեն:

Ամրոցի վերկանգնողական աշխատանքներով զբաղվող հնագետ Ադեմ Յըլդըզն ընդգծում է, որ 1000 –ականներին կառուցված ամրոցը գտնվել է Փոքր Հայաստանի կամ Կիլիկյան Հայաստանի տարածքում:

«Ամրոցի հարևանությամբ վերականգնվում է նաև Սև եկեղեցին, որը կապված է եղել տարածքում գտնվող 14 այլ եկեղեցու հետ: Վերականգնվում են նաև մի քանի այլ ամրոցներ, որոնք Ֆեքե ամրոցի հետ ընդհանուր շղթա են կազմում և այդ շղթայում Ֆեքե ամրոցի դերը շատ մեծ է: Այս ամրոցը շատ տպավորիչ է իր պատմությամբ և գեղեցկությամբ: Այն կառուցված է անհավատալի և յուրահատուկ ճարտարապետական հնարքներով՝ շատ հետաքրքիր ձևով վերամշակված քարերից»,- նշել է հնագետը:

Ադանան քաղաք է Դաշտային Կիլիկիայում, Ադանայի նահանգի մայրաքաղաքն է։ Քաղաքը գտնվում է Սարոս գետի ստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան և Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը մոտ 1,5 մլն է: Ադանան հինգերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում (Պոլսից, Անկարայից, Իզմիրից և Բուրսայից հետո)։

20-րդ դարի սկզբին Ադանան ուներ 45.000 բնակիչ, որից 12.600-ը՝ հայ։ Նրանք զբաղվում էին արհեստով, առևտրով և գյուղատնտեսությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---