Google-ն առաջարկում է ցանկացողներին փորձարկել համայնապատկերային վիդեոյի նոր համակարգը

Google-ն առաջարկում է ցանկացողներին փորձարկել համայնապատկերային վիդեոյի նոր համակարգը

PanARMENIAN.Net - Google ընկերությունը I/O 2015 կոնֆերանսում ներկայացրել է իր համայնապատկերային տեսանյութերի նկարահանման նոր Jump համակարգը: Դա մի սարք է, բաղկացած 16 GoPro տեսախցիկներից, որոնք տեղադրված են շրջանաձև հատուկ նախագծված շրջանակի վրա: Քանի որ բոլոր տեսախցիկները տարբեր ակնյունով են տեղադրված, սարքը թույլ է տալիս ոչ միայն համայնապատկեր նկարահանել, այլ նաև վերարտադրել տեսանյութը վիրտուալ իրականության ակնոցում` հաշվի առնելով մարդու ստերեոսկոպիկ տեսողությունը:

Այժմ նախագծի կայքում ընկերությունն առաջարկում է բոլոր ցանկացողներին համայնապատկերային տեսանյութերի նկարահանման հայտ ներկայացնել: Այս ամառվանից սկսած ընկերության ներկայացուցիչները կընտրեն մի քանի կամավորների և Google Jump կտրամադրեն նրան տեսանյութի նկարահանման համար: Հայտաձևը կարելի է լրացնել Goggle Forms հարցաշարում:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Google-ը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---