30 սեպտեմբերի 2006 - 16:26 AMT
Ֆրանսիա. Հայոց ցեղասպանության ճանաչումը օրենք է, եւ այն պարտադիր է բոլորի համար
«Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ Ֆրանսիան պաշտոնական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա մեր օրենքն է եւ այն պարտադիր է բոլորի համար»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` պատասխանելով Le Figaro թերթի հարցին` Ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրենք ընդունելու սոցիալիստական կուսակցության նախաձեռնության վերաբերյալ: Երկրի ղեկավարը ընդգծեց, որ Ֆրանսիան իրավական երկիր է հանդիսանում եւ, եւ ռասիզմի ու քսենոֆոբիայի բոլոր դրսեւորումները պատժվում են ՔՕ համաձայն: «Մնացած ամեն ինչ, ես կարծում եմ, հարցի իրավական կողմի հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքականություն է»,- ընդգծել է Ժակ Շիրակը: