ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi կապ է ապահովում մոտ 60 հաստատությունում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi կապ է ապահովում մոտ 60 հաստատությունում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը անվճար Wi-Fi կապ է ապահովում մոտ 60 հաստատությունում, ինչպես նաև՝ անվճար Wi-Fi ինտերնետի հասանելիության ապահովում 10-ից ավելի միանգամյա և ամենամյա միջոցառումների ընթացքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն աջակցում է միջնակարգ և բարձրագույն կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, մշակութային ոլորտների և գյուղական համայնքների զարգացմանը, այլև՝ օգնում ապահովել հաղորդակցության վստահելի և անխափան ենթակառուցվածք՝ Wi-Fi անկյունների միջոցով անվճար ինտերնետ կապ տրամադրելով հետևյալ վայրերում և ամենամյա միջոցառումների ընթացքում՝

Մշակութային հաստատություններ և ամենամյա միջոցառումներ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն:

Բարձրագույն կրթական հաստատություններ. Գյումրիի պետական մանկավարժական համալսարա, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարա, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Անանիա Շիրակացի համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական hամալսարան, Ֆիզիկական կուլտուրայի ազգային համալսարան, Գավառի պետական համալսարան, Գլաձոր համալսարան, Գորիսի պետական համալսարան, Հրազդանի հումանիտար համալսարան, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ, Իրավաբանական փորձաքննության և հոգեբանության ինստիտուտ, Մխիթար Գոշ համալսարան, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան , Մովսես Խորենացի համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, Արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի Սանկտ Պետերբուրգի ինստիտուտ (Երևանի մասնաճյուղ), Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, Վարդենիսի քոլեջ, Վարդենիսի պետական մանկավարժական համալսարան:

Հեռավոր/սահմանամերձ գյուղերի դպրոցներ. Նռնաձոր, Ջիլիզա, Ծաղկաշատ, Արտավան, Տաթև, Մոզրով, Գնիշի, Հալավար (գյուղապետարան):

Wi-Fi կապ մարզային դպրոցների՝ «Հայաստանի Մանուկներ» (COAF) հիմնադրամի ստեղծագործարաններում. Շենիկ, Արմավիրի մարզ, Արգինա, Արմավիրի մարզ, Արտենի, Արագածոտնի մարզ, Արագածավան, Արագածոտնի մարզ, Լեռնագոգ, Արմավիրի մարզ, Քարակերտ, Արմավիրի մարզ, Մյասնիկյան, Արմավիրի մարզ, Դալարիկ, Արմավիրի մարզ, Սարդարապատ, Արմավիրի մարզ, Հացիկ, Արմավիրի մարզ, Դսեղ, Լոռու մարզ, Թումանյան, Լոռու մարզ, Արտենի, Արագածոտնի մարզ, Գետաշեն, Արմավիրի մարզ:

Գրադարաններ. Wi-Fi անկյուններ են ստեղծվել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում, որոնց տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 13 հատ 3G երթուղիչ:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը` որոշում է ընդունվել՝ ծրագիրն ընդլայնելու վերաբերյալ: Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելիության սարքերով ապահովել մշակութային ևս 4 օջախ. Երևան քաղաքի պատմության, ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի անվան և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները:

Ինտերնետի հասանելիության ապահովում կարևոր միջոցառումների ընթացքում. Հայաստանում անցկացվող Շախմատի միջազգային առաջնություններ (Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան, «Էլիտ պլազա» կենտրոն), Մշտական Wi-Fi կապ Շախմատի ակադեմիայի շինության տարածքում, Wikimedia Հայաստան միջոցառումների ժամանակ («Ծիծեռնակ» ճամբար և Աղվերան), Վահագնի բնակելի թաղամասում Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կազմակերպված «Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015»-ի և «Seedstars Երևան»-ի ընթացքում, Մերգելյան Էքսպո կենտրոն, Հայաստանի սփյուռքի համաժողովների ընթացքում, ԵՄ անդամ պետությունների նախարարների Բոլոնյան համաժողովի ժամանակ, Նետաձգության առաջնության ընթացքում, Ծիծեռնակաբերդում՝ ապրիլի 24-ին հիշատակման արարողությունների ժամանակ:

Շրջակա միջավայր. Երևանի կենդանաբանական այգի, Ուրցաձոր կրթական էկո-կենտրոն ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի մետրոպոլիտենի տարածքում Wi-Fi անվճար ինտերնետ է տրամադրել 2012թ. օգոստոսից, մինչև 2015թ. մայիսը, որպեսզի մետրոյով երթևեկող քաղաքացիներն ունենան հաղորդակցվելու և համացանցից օգտվելու հնարավորություն՝ գնացքին սպասելիս:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---