Ֆրանսիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին

PanARMENIAN.Net - «Ես կցանկանայի արտահայտել իմ զգացմունքները. ես առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն Հայաստանը Ֆրանսիայի համար շատ մտերիմ եւ ծանոթ է: Ես հուսով եմ, որ Ֆրանսիայի Հրապարակը Երեւանում կդառնա աշխարհի հրապարակ»,- Երեւանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նման եվրոպական պետության համար կարեւոր է տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի կարծիքը: «Դուք մի ժողովուրդ եք, որի ճակատագիրը դրոշմված է Ցեղասպանությամբ: Ես հուզվում եմ, երբ մտածում եմ այս ողբերգությունը վերապրածների մասին, ովքեր ստիպված էին աքսորի ուղին ընտրել: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ մեր երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, հատկապես տնտեսության եւ մշակույթի բնագավառներում: Հայաստանն ի վիճակի է հաղթահարել տնտեսական մարտահրավերները եւ շատ գրավիչ դառնալ ներդրումների համար իր բացառիկ տվյալների շնորհիվ»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---