Քրդերը գրավել են սիրիական Այն Իսա քաղաքը. ԻՊ գրոհայինները նահանջել են24 հունիսի 2015 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքը, որը վերահսկում էին «Իսլամական պետության» գրոհայինները, հայտնել է «Ռոկթերս» գործակալությունն իր աղբյուրի վրա հղումով: Ըստ քրդերի ներկայացուցիչ Ռեդուր Հելիլի, այժմ Այն Իսան, ինչպես տասնյակ մոտակա բնակավայրեր, իրենց հսկողության տակ է: Ինչպես հայտնել է գործակալությունը, տարածքն ազատագրվել է ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ: Այն Իսան 30 կմ հեռավորության վրա է Ռաքքա քաղաքից, որը փաստացի «Իսլամական պետության» «մայրաքաղաքն» է Սիրիայի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է գրավել սիրիական Ռաքքա գավառում գտնվող ծայրահեղական «Իսլամական պետության» ռազմակայանը: «Իսլամական պետության» գրոհայինները վերահսկում էին «Լիվա 93» ռազմակայանն անցյալ տարվանից, երբ գրավեցին այն սիրիացի զինվորականներից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քուրդ աշխարհազորայինների ջոկատները, որոնք Սիրիայում պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ, գրավել են Թել Աբիադ քաղաքը երկրի հյուսիսում: Նրանց հաջողվել է գրավել Թել Աբիադ-Ռաքքա մայրուղին Թուրքիայի սահմանի մոտ, որը ռազմավարական նշանակություն ունի: «Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի: Մինչդեռ Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հունիսի 16-ին հայտարարեց, թե «էթնիկ զտումների նշաններ է տեսնում Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ աշխարհազորայինների, այնպես էլ «Իսլամական պետության» գործողություններում»: Քրդերը երկու շրջան են վերահսկում Սիրիայի հյուսիսում: Թել Աբիադի գրավումը նշանակում է, որ այժմ քուրդ աշխարհազորայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի 400-կիլոմետրանոց հատվածը: Հենց այդ հատվածով են երկրի տարածք անցնում ԻՊ շարքերը համալրել ցանկացող օտարերկրացիները: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Photo: AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |