ՌԴ-ն վավերացրել է ՀՀ գազի մատակարարումը մինչև 2016-ը երկարացնելու արձանագրությունը

ՌԴ-ն վավերացրել է ՀՀ գազի մատակարարումը մինչև 2016-ը երկարացնելու արձանագրությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 24-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որով մինչև 2016-ը երկարացվում է ՀՀ բնական գազի, նավթամթերքի և ալմաստի անտուրք մատակարարումը:

2013-ի դեկտեմբերի 2–ին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստի անտուրք մատակարարում ներքին սպառման համար անհրաժեշտ քանակով։ Համաձայնագրի արձանագրությունը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերի 26–ին, գրում է Newsarmenia-ն՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հղումով:

Ըստ արձանագրության` նավթամթերքի, գազանման վիճակում գտնվող բնական գազի և բնական անմշակ ալմաստի համար չի գանձվում արտահանման մաքսային տուրք մինչև 2015-ի դեկտեմբերի 31–ը։

Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց:

Սակայն գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---