Բանակցությունների ձեւաչափի փոփոխումը չի լուծի Ղարաբաղյան հարցը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցը շատ բարդ է, բայց հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոյակապ աշխատանք են տանում` առաջ քաշելով լուրջ առաջարկներ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ տված մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ առաջարկները շատ լուրջ են, բանակցությունները պետք է շարունակել այդ ձեւաչափով: «Բանակցությունների ձեւաչափի փոփոխումը այժմ նպատակահարմար չէ, քանի որ փաստորեն դա կնաշանակի` նորից սկսել գործընթացը: Նոր մարդկանց համար ժամանակ է պետք, որպեսզի ծանոթանան մանրամասներին, ժամանակ կծախսվի, բայց նոր ոչինչ չի լինի»,- ասել է Շիրակը:



Իր հերին , Հայաստանի նախագահն ընդգծեց, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների ճանապարհով: Այլ ոչ թե ձեւաչափի փոփոխմամբ: «Ձեւաչափի փոփոխումը չի կարգավորի հակամարտությունը եւ եթե կողմերից մեկը դա ցանկանում է, ապա մենք կասկածում են, որ այն իրոք ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---