30 նոյեմբերի 2002 - 19:51 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴՈՆՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
2003 թվականի սկզբին Երեւանում կանցկացվի դոնոր երկրների խորհրդաժողով, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանում էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման ծրագիրը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, խորհրդաժողովի շրջանակներում, որին 15 պետությունների ներկայացուցիչներից բացի կմասնակցեն նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Համաշխարհային բանկը եւ այլ ֆինանսական ինստիտուտներ, կքննարկվի այդ ոլորտում լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը: Ներկայումս, ինչպես հաղորդեց դեսպանը, Եվրամիությունը «Սոջին» ֆիրմայի օգնությամբ հետազոտություններ է անցկացնում նախորդ ծրագրի ֆինանսական գնահատման ուսումանսիրման նպատակով: Վիգեն Չիթեչյանն ընդգծել է նաեւ, որ խորհրդաժողովը նախատեսվում էր անցկացնել դեռ ընթացիկ տարվա նոյեմբերին, սակայն այն հետաձգվել էր, քանի որ Եվրամիությունում լուրջ փոփոխություններ են կատարվել, ինչը հանգեցրել է մի շարք զուտ տեխնիկական խնդիրների գոյացմանը: