2 հոկտեմբերի 2006 - 13:58 AMT
Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է
Ռուսաստանը վերականգնել է Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սեպտեմբերի 28-ին գազի առաքումը Հայաստան դադարեցվել էր Վրաստանի տարածքում Կրասնի մոստ չափագրական հանգույցի վերակառուցման եւ կանոնակարգման պատճառով: Նախատեսվում էր, որ հանգույցի վրա տարվող ախատանքները կշարունակվեն 4 օր, սակայն հաջողվեց դրանք ավելի շուտ հասցնել ավարտին: Այդ ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը շարունակվել է անխափան իրականացվել Աբովյանի ստորերկրյա գազի պահեստարանի պաշարների հաշվին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: