26 հունիսի 2015 - 14:33 AMT
Microsoft-ն անուղղակիորեն հաստատել է նոր առաջատար սմարթֆոնի մոտալուտ թողարկումը

Windows օպերացիոն համակարգով աշխատող Microsoft ընկերության սմարթֆոնները զբաղեցնում են սմարթֆոնների համաշխարհային շուկայի 2,5 տոկոսը: Նման տխուր իրավիճակը փոխելու համար թվային հսկան կենտրոնացել է զարգացող երկրների համար մատչելի սարքերի թողարկման վրա:

Դրա շնորհիվ ընկերությունը զգալի հաջողությունների է հասել էժան սմարթֆոնների հնդկական շուկայում` ավելացնելով ներկայությունը 3,6 տոկոսից 4-րդ եռամսյակում մինչև 4,5 տոկոս 2015-ի առաջին 3 ամսում: Զարգացող շուկաները դարձել են «փրկօղակ» ընկերության համար և այս իրավիճակը չի փոխվի մինչև ընկերության հաջորդ առաջատարի թողարկումը:

2015-ին ընկերությունը այդպես էլ չազդարարեց ոչ մի առաջատար սմարթֆոնի թողարկում: Սակայն ընկերության հնդկական բաժանմունքի ղեկավար Աջեյ Մեհթան հաստատեց, որ մինչև 2015-ի ավարտը Microsoft-ն այնուամենայնիվ շուկա կհանի Windows 10 Mobile օպերացիոն համակարգով սմարթֆոնը:

«Եթե մենք ցանկանում ենք, որ Microsoft-ը հզոր սպառողական բրենդ դառնա, պետք է ներկա լինենք high-end առաջատար սեգմենտում»,-ասել է նա, անուղղակիորեն հաստատելով լուրերը նոր Lumia 940 և Lumia 940 XL թոփային սմարթֆոնների թողարկման մասին` 2K-դիսփլեյով և ցանցաթաղանթի սկաներով վերջին գաջեթի դեպքում: