Նորաստեղծ տպիչը կարողանում է պատկերներ ստանալ «սերով» սուրճի վրա (վիդեո) 29 հունիսի 2015 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Եռաչափ տպագրությունը սննդամթերքի օգտագործմամբ տեխնիկական նորարարություն չէ: Դեպքերի մեծ մասում օգտագործվում են սովորական 3D-տպիչներ աննշան ձևափոխումներով` մածուցիկ նյութով տպագրության համար, մասնավորապես, այն լայնորեն կիրառվում է շոկոլադով տպագրության համար: Սակայն իսրայելյան SteamCC ընկերությունը միանգամայն նոր բան է ներկայացրել: Ripples տպիչը կարողանում է բարդ պատկերներ ստանալ սերով սուրճի վրա: Սմարթֆոնի միջոցով հավելվածի օգնությամբ հարկավոր է ընտրել պատկերների շտեմարանից անհրաժեշտ պատկերն ու ուղարկել այն տպագրության: Դրանից հետո տպիչը սուրճի հատիկների էքստրակտի միջոցով 10 վայրկյանում պատկերը ստանում է սուրճի սերի վրա: Սարքի սեփականատերերն ու լատե-արտի ջատագովներն առանձին կայքում կարող են խմբագրել շտեմարանում գոյություն ունեցած պատկերներն ու ստեղծել սեփականները: Արտադրողները դեռ չեն հայտնում սարքի տեխնիկական բնութագրերը: Ընկերությունն առաջին պատվերները կսկսի կատարել սեպտեմբերին, սարքի նախնական գինը 999 դոլար է` մոտ 470 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |