ՊՆ-ում չեն բացառում, որ Եվրախաղերից հետո Բաքուն կարող է սրել իրավիճակն առաջնագծում29 հունիսի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կարող է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Հայաստանի ՊՆ-ում չեն բացառում իրադարձությունների նման ընթացքը և շեշտում են, որ հայկական զինված ուժերը ոչ միայն կարող են համարժեք պատասխան տալ, այլ շատ ավելի խիստ հակահարված տալ: «Չեմ հասկանում հակառոկարդի կողմից իրավիճակի սրման պատճառները, սակայն միևնույն ժամաակ, մարծում եմ, որ Եվրոպական խաղերի ավարտից հետո իրավիճակը սահմանում կարող է լարվել, քանի որ մենք լավ գիտենք, թե ում հետ գործ ունենք և մեզ լավ է ծանոթ այդ «ձեռագիրը»,-ասել է ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը: Առաջին Եվրոպական խաղերն Ադրբեջանում ավարտվեցին հունիսի 28-ին: Խաղերն անցան դաժան հետապնդումների և մարդու իրավունքների խախտման ֆոնին, որի համար Ադրբեջանը խիստ քննադատության արժանացավ միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը Նախիջևանի կողմից Հայաստանի հետ սահմանին` Օհանյանը նշել է, որ կրակոցներն ու իրավիճակի լարումն անհասկանլի էին: «Մենք միշտ կողմ ենք եղել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Սակայն վերջին օրերին, Նախիջևանի հետ սահմանին հայկական զինված ուժերի դիրքերի բարելավման միջոցառումների շրջանակում կրակոցներ հնչեցին հակառակորդի կողմից,ինչը լարված իրավիճակ ստեղծեց: Չնայած, որ հայկական զինված ուժերը գործել են մեր սահմաններում,այն սահմաններում, որոնք կան դեռևս խորհրդային շրջանի բոլոր քարտեզներում»,-ասել է նա: Հունիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջևանի առանձին համազորային բանակն ունի զոհեր և վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Եփրեմյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հրամանագիր է ստորագրել թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին: Ըստ Սեյրան Օհանյանի, հակառակորդի եռանդն ու ակտիվությունը մարում են, երբ նա արժանի հակահարված է ստանում: «Մենք ոչ միայն պատրաստ ենք արժանի հակահարված տալ, այլ բազմապատիկ անգամ ավելի պատժել: Բայց նման գործողությունների իմաստը չենք տեսնում: Միշտ փորձում ենք հորդորել մեր հարևաններին, մեր զինծառայողների ծառայությունն այնպես ենք կազմակերպում, որ ավելորդ լարվածություն չառաջանա»,- ասել է Օհանյանը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է զսպվածությունը պահպանել, վստահության մեխանիզմեր ստեղծել շփման գծում, որ բանակցային գործընթացում հնարավոր լինի հասնել հաջողության, հայտնում է Armenia Today-ը. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |