Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի ՀՀ-ում. Թե երբ նրան կտեղափոխեն՝ դեռ հայտնի չէ30 հունիսի 2015 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարով 18 մարդու կյանք խլելու գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը ռուսական կողմից դեռ նորություն չունի: Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Արմենիա» հ/ը եթերում հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է: Նախարարությունը մշտապես կապի մեջ է ռուս գործընկերների հետ, սակայն փոխանցման վերաբերյալ հստակ ժամկետներ դեռ չկան, գրում է Panorama.am-ը: Հունիսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու մասին համաձայնություն այդ պահի դրությամբ չկա: ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: 2014-ի դեկտեմբերի 25-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել էր Հայաստանի արդարադատության նախարարություն՝ նրան Հայաստան տեղափոխելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |