Երևանի 4-րդ կարգի վթարայինների մոտ 450 ընտանիք մինչև 2015-ի վերջը բնակարան կստանա

Երևանի 4-րդ կարգի վթարայինների մոտ 450 ընտանիք մինչև 2015-ի վերջը բնակարան կստանա

PanARMENIAN.Net - Երևանի զարգացման ծրագրի շրջանակում 4-րդ կարգի վթարային շենքերի մոտ 450 ընտանիք մինչև 2015-ի վերջ նոր բնակարաններով կապահովվի: Սիսակյան 16 և Մարգարյան 45 հասցեներում այդ նպատակով բազմաբնակարան շենքերի կառուցումն արդեն ավարտական փուլում է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2015–ին մոտ 5.6 մլրդ դրամ է ուղղվել Երևանի վթարային 4 շենքի բնակիչների վերաբնակեցմանը: Հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված է չորրորդ աստիճանի 25 վթարային շենք, որոնցից 10-ը` Երևանում, բացի այդ գրանցված է երրորդ աստիճանի վթարայնության ավելի քան 300 շենք։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ չորս նոր շենքերի կառուցմամբ, ըստ էության, ամբողջությամբ լուծում է ստանում 2014-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը: Նա հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում, որպեսզի վթարային շենքերում ապրող բնակիչներն տեղափոխվեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններ:

Քաղաքապետարանի 2012-ի որոշմամբ ստեղծվեց 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հանձնաժողովը, որը տեղերում գույքագրեց առկա պահանջարկը: Ըստ այդմ պարվեց, որ այդ պահի դրությամբ ավելի քան 650 բնակարանի անհրաժեշտություն կա: Կառավարության հետ համատեղ Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեներում բազմաբնակարան շենքեր կառուցվեցին և 2013-ին, ըստ էության, լուծվեց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 200 բնակարանների խնդիրը:

2014-ին կառավարության հետ համատեղ քաղաքապետարանը նախաձեռնեց ևս 4 բազմաբնակարան շենքի կառուցում: Մինչև տարեվերջ այս շենքերից մոտ 450 նոր բնակարանի հանձնումը շահառու ընտանիքներին կլուծի 2014-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---